Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը


ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը և խորհուրդ է տվել մշակել ինքնուրույն  տարհանվելու ծրագիր՝ առանց կառավարության օգնության։


Իրանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ նրանք կարող են կալանավորվել պարզապես ամերիկյան անձնագիր ունենալու համար։ Դեսպանատունը նաև զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների և չվերթների չեղարկումների մասին։


«Եթե չեք կարողանում լքել տարածքը, ապա գտնվեք ապահով վայրում։ Պահեստավորեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր: Խուսափեք ցույցերից և ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ»,- նշվում է հրատարակության մեջ:


ԱՄՆ իշխանությունները որպես հնարավոր ելքի ուղիներ առաջարկել են ցամաքային ճանապարհներ՝ Հայաստանով կամ Թուրքիայով:

Դիտումների քանակ1

Leave a comment