Ադրբեջանի դեմ հարձակումը բացարձակապես անընդունելի է. Իսրայելի ԱԳ նախարար

Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Գեդեոն Սաարը հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է «Ադրբեջանի դեմ Իրանի կանխամտածված և բացահայտ ագրեսիան»: Սաարը նշել է, որ դա բացարձակապես անընդունելի է։ «Իսրայելը վճռական է՝ շարունակելու ռազմական գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին»,- նշել է Իսրայելի ԱԳ … Read more

Քննարկման առանցքում ճանապարհային անվտանգությունն էր․ ՏԿԵ փոխնախարարը ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մարտի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Տրանսպորտի պրակտիկայի ղեկավար Շոմիկ Ռաջ Մահնդիրատայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ Նորիկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ՏԿԵՆ … Read more

Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ռեջեփ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում և ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին: Հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Վերջինս խստորեն դատապարտել է Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումները և բողոք հայտնել … Read more

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվել է Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվել է նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվել են վարչություն։ «Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվել է … Read more

Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 5-ին ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։   Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր: Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի … Read more

Աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովումը կարևոր է. Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ կառուցվածքային վերափոխման համար» (FAST) ծրագրի համակարգման կոմիտեի նիստին։ Ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Քեթրին … Read more

Թվային տնտեսությունների աճին զուգընթաց վստահությունն ու դիմակայունությունը դառնում են գլխավոր մրցակցային առավելություններ. ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում

Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի քայլերին՝ կիբեռանվտանգության ազգային համապարփակ համակարգ ձևավորելու և թվային տնտեսության զարգացումը խթանելու ուղղությամբ։ «Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է իմ հերթական հոդվածը՝ «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան զարգացող … Read more

Դա մեր պատերազմը չէ. Պեսկովը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Ռուսաստանի՝ ազդելու հնարավորությանը, հայտարարել է՝ դա մեր պատերազմը չէ: «Մենք պետք է անենք այն, ինչը համապատասխանում է մեր շահերին։ Մենք հիմա պետք է նվազագույնի հասցնենք այն գլոբալ ցնցումների հետևանքները մեր տնտեսության համար, որոնք արդեն տեսնում ենք: Մենք, հավանաբար, պետք է մեզ … Read more