Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում


Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ռեջեփ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանում և ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին:


Հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Վերջինս խստորեն դատապարտել է Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումները և բողոք հայտնել այդ կապակցությամբ:


Արաղչին իր հերթին մտահոգություն է հայտնել անօդաչու թռչող սարքերի հարձակումների կապակցությամբ և հայտարարել, որ իրանական կողմը միջադեպի հետաքննություն է սկսել:


Ավելի վաղ իրանական կողմը հերքել էր Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին:


Ադրբեջանի կառավարությունն էլ հայտարարել է Իրանի հետ պետական սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցնելու որոշման մասին:

Դիտումների քանակ48

Leave a comment