Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 5-ին ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։


 


Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր:


Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի համար։


 


Իր հերթին, Լաուրա Միլնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ նախաձեռնությունների իրականացումը։


 

Leave a comment