Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան

Ասում եք՝ արժեքների բախում է այսօր մեր երկրում: Այո՛, այսօր մեր երկրում արժեքների բախում է: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց և ուղիղ եթերով շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է իր քաղաքացիների հետ, հետո անգամ ներողություն է խնդրում քաղաքացուց, մյուս կողմում այն արժեքն է, որտեղ ղեկավարի անունը … Read more

Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թեհրանը հանդես է եկել բանակցելու նախաձեռնությամբ, և անցկացրել են, Թրամփի խոսքով՝ շատ լավ քննարկում: Նա վստահեցրել է, որ հնարավոր համաձայնագիրը լավ կլինի բոլորի համար: Իրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունները: Ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում շարունակվում են: Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: Դիտումների քանակ9

Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով

Նախագիծը երկու կարևոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում: Առաջինը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն ուղղված միջնորդությանը, և երկրորդը՝ լիովին նոր՝ վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողությանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ մարտի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացնելով իր հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ … Read more

Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ այս համաձայնագրով, ըստ էության, պետք է վավերացվի վարկային համաձայնագիրը՝ 39 միլիոն եվրո արժեքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը կնքվել … Read more

Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել

Նպատակ կա լուծում տալ այն դեպքերին, երբ բազմաբնակարան շենքի ներքո գտնվող հողամասի սեփականության իրավունքը դատական վեճի առարկա լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները կամ դրանց նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը: Այդ մասին Ազգային ժողողի՝ մարտի 24-ի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը: Ըստ նախարարի … Read more

Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ

Գործող օրենսդրությամբ գնումների համակարգում շահերի բախումը կարգավորվում է հետևյալ ընթացակարգով. երբ գնահատող հանձնաժողովներում ներառված անձինք ունենում են շահերի բախում մասնակիցների հետ, ինքնաբացարկ են հայտարարում, դուրս են գալիս գնահատող հանձնաժողովից, և դրանով շահերի բախումը համարվում է լուծված: Կան պաշտոնյաներ և պաշտոններ, որոնք միայն պաշտոն զբաղեցնելու փաստով բավարար ազդեցություն ունեն համակարգի վրա, և գնահատող հանձնաժողովից դուրս … Read more

Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ

Պետական բժշկական կենտրոններում ղեկավար կազմի համար նախատեսված պահանջների փոփոխություն կիրականացվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը բժշկական կազմակերպությունների կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:  Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել առողջապահական կազմակերպություններում … Read more

Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:   Ի մասնավորի՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի … Read more

Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ

Վարդենիսի բժշկական կենտրոնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է վերջին շրջանում կատարված վերանորոգման ու վերազինման աշխատանքներին: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Այստեղ գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ:   Նախարարը զրուցել է բուժառուների հետ, որոնք ընդգծել են առողջության ապահովագրության … Read more