Meta-ն միտումնավոր վնասել է երեխաների հոգեբանությունը. ԱՄՆ երդվյալ ատենակալներ

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների կարծիքով՝ Meta ընկերությունն օգտագործել է բիզնես վարելու«խիստ անբարեխիղճ» մեթոդներ՝ անարդարացիորեն օգտվելով երեխաների խոցելիությունից և անփորձությունից։ Դատարանը Meta ընկերությանը 375 միլիոն դոլարի տուգանք է նշանակել՝ ընդունելով, որ հարթակը գիտակցաբար վնասել է երեխաների հոգեկան առողջությունը և թաքցրել անչափահասների սեռական շահագործման մասին տեղեկատվությունը: Երդվյալ ատենակալները նաև հանգել են եզրակացության, որ թույլ են տրվել … Read more

Մարզային թատրոնները սեփական եկամուտների 30 տոկոս աճ են գրանցել. ԿԳՄՍ նախարար

Աշտարակի թատրոն գնացեք, մենք ունենք բազմաթիվ նոր ձևավորվող մասնավոր թատրոններ Եղվարդում, Աբովյանում, այլ վայրերում, և ես շատ ուրախ եմ, որ թատերական կյանքը ապրում է, այդ թատերական կյանքը նաև որակական զարգացման մասին է: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ մարզերում թատրոնների մասին հարցին: «Մարզային թատրոնները սեփական … Read more

Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում. Նիկոլ Փաշինյան

Գիտե՞ք երաշխավորի մասին խոսակցությունն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չէ, մեկը թող գա այս խաղաղությանը տեր կանգնի, ո՞վ կա, ո՞վ է ուզում խաղաղությանը տեր կանգնի: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին: «Դրա համար է, որ մենք ասում ենք՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի … Read more

Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Անկախության հռչակագրի հետ կապված խնդրին: «Էլի նույն Անկախության հռչակագրի հետ կապված խնդիրը: Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո Անկախության հռչակագրի հիմքում, դու անհնար ես դարձնում մի բան՝ քո միջավայրում … Read more

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ … Read more

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ. վարչապետ

Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին շատ մեծ մեղադրանքներ կային ինձ, որ ես հրապարակային վտանգների մասին չեմ զգուշացրել հանրությանը, շատ մեծ մեղադրանքներ կային: Ես այդ մեղադրանքներից և սխալներից արել եմ հետևություններ: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո սպասվող իրավիճակին: «Երկրորդը՝ մենք ասում ենք շատ պարզ բան՝ այս ընտրությանը ժողովուրդը … Read more

Լուկաշենկոն ժամանել է Հյուսիսային Կորեա. Մինսկը և Փհենյանը զարգացնում են համագործակցությունը

Բելառուսի նախագահը սկսել է իր առաջին պաշտոնական այցը Հյուսիսային Կորեա: Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը մտադիր են «զարգացնել համագործակցությունը», տեղեկացնում է «Բելտա» պետական ​​լրատվական գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Լուկաշենկոյի երկօրյա այցի նպատակն է խորացնել կապերը, «բացահայտել փոխադարձ շահերի առանցքային ոլորտներն ու իրականացման համար առավել հեռանկարային նախագծերը»:

Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Փաշինյան

Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Այսինքն՝ իմ կարծիքն այն է, որ դա պատմականորեն անհնար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց … Read more

Հրդեհ Գյումրիում. փրկարարները տարհանել են 6 քաղաքացու

Մարտի 25-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի … Read more