Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ

Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ: ԱԺ պատգամավորների քվեարկության համաձայն՝ Սրբուհի Հակոբյանի և Նաիրի Ադամյանի թեկնածություններին առանձին-առանձին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Հիշեցնենք, որ Սրբուհի Հակոբյանի և Նաիրի Ադամյանի թեկնածություններն առաջադրել էր ՀՀ կառավարությունը, Սրբուհի Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը՝ 3 տարի, իսկ Նաիրի Ադամյանի պաշտոնավարման … Read more

Իրանի դիրքորոշումն է՝ շարունակել պայքարը. Արաղչի

Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ 15 կետից բաղկացած ամերիկյան առաջարկը, և ըստ տեղեկությունների՝ ամերիկյան կողմին ներկայացրել է հինգ կետից բաղկացած սեփական առաջարկները: Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում է այդ մասին ասել՝ վախենալով սեփական ժողովրդից: Արտգործնախարար Արաղչիի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն: … Read more

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 53-րդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 53-րդ նիստին։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 25 որոշում, որոնք վերաբերում են … Read more

Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող և 1 անհետ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 25-26-ը: Բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է՝ 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, … Read more

Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին, որի ընթացքում բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը: Նա հավելել է, որ Թրամփն ակնկալում է Սիի պատասխան այցը Վաշինգտոն 2026 թվականին, ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Թրամփն էլ նշել է, որ ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքները:  … Read more

Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հորդորեց խոսելիս վատ վիճակում չհայտնվելու համար հաճախ լսել իրենց և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, քանի որ նրանց ասածների մեծ մասի պատասխանը, բացատրությունը բազմիցս տրվել է: Սիմոնյանն այնուհետև ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի … Read more

Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են

Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» հայտնում են, որ ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: «Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ … Read more

Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Այս մասին հորդորում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:   «Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր … Read more

Տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ իրանական կղզիներից մեկի դեմ գործողություն է նախապատրաստվում. Ղալիբաֆ

Իրանի թշնամիները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ իրանական կղզիներից մեկի գրավման գործողություն են նախապատրաստում՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: «Հակառակորդի բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ անեն, այս տարածաշրջանային երկրի ամբողջ կրիտիկական ենթակառուցվածքը, առանց որևէ սահմանափակումների, շարունակական հարվածների կենթարկվի»,- ասել է պաշտոնյան: Դիտումների … Read more