Գազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզում

Ապրիլի 3-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Դիտումների քանակ7

Չարենցավան-Ֆանտան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ

Ապրիլի 2-ին՝ ժամը 23։11-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի … Read more

Երևանի Արին Բերդի փողոցի արտադրամասերից մեկում հումք է այրվել

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ապրիլի 2-ին՝ ժամը 19։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական … Read more

Բյուջեն ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել 5.4%-ով. եռամսյակի արդյունքները

Կառավարութունն առաջին եռամսյակում արդեն ապահովել է հարկային եկամուտների 21.6 տոկոսը. բյուջեն գերակատարվել է 5.4 տոկոսով: Հարկային եկամուտների աճ է արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության, մանրածախ ու մեծածածախ առևտրի, շինարարության, մշակող արդյունաբերության ոլորտներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 20 տոկոսով ավելի է նաև բիզնեսին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան Դիտումների քանակ7

Ծննդկանի մահվան դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փոքրիկն արդեն ինքնուրույն շնչում է

Մարտի 22-ին մահացած 40-ամյա ծննդկանի քրվարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո պարզ կդառնա՝ մեղադրյալ կա, թե ոչ: Վարույթը հարուցվել է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով: Բժիշկները կարողացել էին կեսարյան հատումով փրկել փոքրիկի կյանքը, նա արդեն ինքնուրույն շնչում է:

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:     Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։     \Մաեստրո Մեհրաբյանի հիմնադրած … Read more

Իրանի թուլանալու մասին պնդումները կեղծ են. ԶՈՒ խոսնակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ուղերձում խոստացել է, որ հակամարտությունը շուտով կավարտվի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակներին, և առաջիկա երկու-երեք շաբաթում շատ ծանր հարվածներ կհասցնի Իրանին: Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի: Այդուհանդերձ, Թրամփը ևս մեկ անգամ այդ նեղուցով նավթ ստացող երկրներին … Read more

Պետությունը կսուբսիդավորի 200 շահառուի էներգաարդյունավետ վարկերը

Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրված նամակով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» ծրագրի շահառուներին օժանդակության տրամադրման հարցը: Արդյունքում՝ կնվազի շուրջ 200 շահառուի ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի մայր գումարը՝ էներգաարդյունավետ բաղադրիչի վրա ծախսված գումարի 9 տոկոսի չափով: Դիտումների քանակ1