Փաշինյանը՝ նավթամթերքի գնի հնարավոր բարձրացման և երկաթուղու մասով ՌԴ-ի հետ քննարկումների մասին

Տեսնում եք՝ նավթամթերքի շուկայում ինչ է կատարվում, և Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի մաս է: Լավ լուրն այն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում ՀՀ-ում, նաև ներմուծման այլընտրանքային շուկաներ ենք ստացել: Կարծում եմ՝ շատ թե քիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 2-ի … Read more

Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավ է կանգնած

Պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավեր են կանգնած: Մեկ ամսվա ընթացքում նեղուցով նավագնացությունը նվազել է 95 տոկոսով: Ըստ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի՝ սա խաթարել է էներգակիրների փոխադրումը և մեծապես ազդել համաշխարհային առևտրի վրա: Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահը» հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Տասնյակ անօդաչուներ … Read more

Քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:   Քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Դիտումների քանակ3

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թ. Օվերչուկ

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրում է «եվրոպական ուղղությունը»՝ նախապատվությունը տալով եվրոպական կապալառուներին՝ ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու պայմանը պետական կորպորացիայի կողմից իրականացվող պայմանագրային աշխատանքների մասնաբաժնի ապահովումն է առնվազն 70 %-ի չափով: Դիտումների … Read more

Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ

Կազմակերպվել է մրցակցային գնման գործընթաց, երեք մասնակիցներ ներկայացրել են հայտեր, ինչի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ի պատասխան «Հերթական «հրատապը». 47,5 մլն դրամի պայմանագիրը՝ առանց մրցույթի» հոդվածի:   «Հայտնում եմ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից «խմածությունը չափող … Read more

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների (AGBU Asbeds) հրավերով, հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։     Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության … Read more

Քաջարանց գյուղում տնակ է այրվել

Ապրիլի 1-ին` ժամը 21։29-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի … Read more