Երևանի Արին Բերդի փողոցի արտադրամասերից մեկում հումք է այրվել


Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ապրիլի 2-ին՝ ժամը 19։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է հումք՝ 7 քմ տարածքում։

Դիտումների քանակ9

Leave a comment