Գևորգ Պապոյանը մասնակցել է LEASING EXPO 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 10-ին մասնակցել է LEASING EXPO 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը։   Նախարարը իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և նշել, որ ըստ վարկային ռեգիստրի տվյալների՝ ներկայումս բանկերի կողմից տրամադրված լիզինգային պորտֆելի շուրջ 89 տոկոսը (տոկոսադրույքի մասով) սուբսիդավորվում է պետական միջոցների հաշվին։ … Read more

Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:   «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին … Read more

Մենք ունենք շատ հուսալի ու վստահելի գործընկեր ԵՄ-ում՝ ի դեմս Էստոնիայի. Միրզոյանը՝ Ցահքնային

Մենք խոսել ենք բազմակողմ ձևաչափերով արձանագրված դրական համագործակցության մասին, կարևորել ենք դրա շարունակականության ապահովումը, մասնավորապես կուզենայի նաև ընդգծել Հայաստան-Նորդիկ-Բալթյան 8 երկրների ձևաչափով պարբերաբար տեղի ունեցող շփումները, և հուսով ենք, որ Էստոնիայի առաջնորդությամբ կկարողանանք այս օրակարգը և այս ֆորմատով շփումներն առաջ մղել: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ … Read more

Իսրայելը և Լիբանանը պաշտոնապես պատրաստվում են բանակցությունների՝ հրադադարի և երկարատև խաղաղության համար

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով աշտոնական աղբյուրներին, հայտնել են, որ Իսրայել-Լիբանան երկխոսությունը կանցկացվի դիվանագիտական ​​մակարդակով՝ Վաշինգտոնում երկու երկրի դեսպանների մասնակցությամբ։ Գործընթացի անմիջական աջակցությունն ու տեղում համակարգումն ապահովում է Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան: Պաշտոնական շփումներ սկսելու որոշումը հետևել է Վաշինգտոնի ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքերին՝ «ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», գրում են ԶԼՄ-ները։ Մինչ այդ կայացել է … Read more

Ուկրաինան կաջակցի Զատկի հրադադարին. Զելենսկի

Զատկի հրադադարի մասին Կրեմլի հայտարարությանն ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «հայելային քայլեր» ձեռնարկել՝ հիշեցնելով, որ Կիևն արդեն առաջարկել էր զինադադարի ռեժիմ սահմանել Զատկի տոնի ժամանակ։ Նույն օրը Կրեմլի կայքը հրապարակել էր հայտարարություն, որում նշվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է … Read more

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մայիսի 12-15-ը կիրականացնի ուսանողական երրորդ հաքաթոնը:   Մրցույթին կարող են մասնակցել համալսարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ/STEM) ուղղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը։ Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ առավելագույնը 5 ուսանող, որոնք կմրցեն առաջադրված խնդիրներին լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար:  Հաղթող ճանաչված 3 թիմեր … Read more

Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մերձավանի միջնակարգ դպրոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:   Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:   Դպրոցի … Read more

Քարաթափում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի մուտքի մոտ

Ապրիլի 10-ին՝ ժամը 08։18-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 30 քմ տարածքում … Read more