ԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկը


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մայիսի 12-15-ը կիրականացնի ուսանողական երրորդ հաքաթոնը:  


Մրցույթին կարող են մասնակցել համալսարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ/STEM) ուղղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը։ Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ առավելագույնը 5 ուսանող, որոնք կմրցեն առաջադրված խնդիրներին լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար: 


Հաղթող ճանաչված 3 թիմեր կստանան դրամական պարգևներ:


Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 26-ը լրացնել առցանց հայտադիմումը հետևյալ հղմամբ:


Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ:

Դիտումների քանակ2

Leave a comment