Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարևորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է և անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է առողջության … Read more

TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից. Միրզոյան

Երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է։ Միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությանը, թե TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը: Այս համատեքստում լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին … Read more

Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են. Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին

Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ, երբ Բաքվի բանտում դեռ կան անազատության մեջ պահվող հայեր: Անդրադառնալով … Read more

Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում է՛լ ավելի է բարդացրել իրավիճակը. Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին

Ցավոք սրտի, Բաքվում կան գերիներ, պահվող անձինք, որոնք պետք է ազատ արձակվեն: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ, հատկապես երբ կան չլուծված հումանիտար հարցեր, այն է՝ Բաքվի բանտում դեռ կան անազատության … Read more

Արսեն Թորոսյանը և դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։   Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական … Read more

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից: «Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է … Read more

ԲԸՏՄ-ն խստացնում է վայրի կենդանիների ու բույսերի հաշվառման և պահման վերահսկողությունը

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված վայրի կենդանիների, բույսերի արտահանման, ներմուծման և պահման գործընթացների կանոնակարգմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը, բնության հատուկ պահպանվող … Read more

Թրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին վճար չգանձել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից: «Լավ կլինի, որ դա չանեն: Իսկ եթե անում են, ապա ավելի լավ է դա անմիջապես դադարեցնեն»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում: Մեկ այլ գրառման մեջ Թրամփը պնդել է. «Իրանը շատ վատ է իրականացնում նավթի անցումը Հորմուզի նեղուցով, … Read more

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա ներկայացրել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ անդրադառնալով Վաշինգտոնի համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ձևավորված դրական դինամիկային, ինչպես նաև … Read more