Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկումը
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հայ-ադրբեջանական կլոր սեղան քննարկումը։ Քննարկման առանցքում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Քննարկումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։