Խաղաղության օրակարգին այլընտրանք չկա. «Խաղաղության կամուրջ»-ի Գաբալայի հանդիպման արդյունքները

Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան: Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ «Խաղաղության կամուրջ»-ի չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցները վերահաստատել են մտադրությունը՝ շարունակել երկխոսությունը։   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան Դիտումների քանակ4

Իսլամաբադում մեկնարկել են Իրան֊ԱՄՆ բանակցությունները

Իսլամաբադում մեկնարկել են Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները: Իրանական կողմից Պակիստան է մեկնել 70-ից ավելի մարդ, պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:   ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է՝ եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն: Բանակցություններին ընդառաջ Վենսը հանդիպել է Պակիստանի վարչապետի … Read more

Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին

Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Այս մասին հայտնել է առղոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   «Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր:   Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:   Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին,մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` … Read more

Խաղաղությունը կախված է ժողովրդից, տե՛ր կանգնեք խաղաղությանը. ՔՊ հանդիպումները Լոռու մարզում

«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի առաջին կանգառը եղել է Տաշիրում: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քարտեզ-կրծքանշաններ է նվիրել բնակիչներին, պատասխանել հաստատված խաղաղության վերաբերյալ հարցերին: Վարչապետը ընդգծել է՝ խաղաղությունը կախված է ժողովրդից, կոչ արել տեր կանգնել դրան: Հանդիպումները շարունակվել են Ստեփանավանում, Վանաձորում, Սպիտակում և Ապարանում:   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

«Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիներին ավտոբուսներով բերում մասնակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժի հանրահավաքին:   Քաղաքացու խոսքով՝ հիմնականում Կոտայքի մարզից են, միայն Բյուրեղավանից երեք միկրոավտոբուս է եկել, իսկ տրանսպորտի հարցը լուծել են շտաբի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցների շաքերում են եղել նաև … Read more

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։   Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:   … Read more