https://arm.sputniknews.ru/20260820/tshambarak-vahan-tshanaparhin-vraerti-entarkvatsnery-zintsarajvoghner-en-pn-105920524.html
Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են. ՊՆ
Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են. ՊՆ
Sputnik Արմենիա
Տուժածներն այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T09:46+0400
2026-08-20T09:46+0400
2026-08-20T09:49+0400
զինծառայող
վրաերթ
մահ
վիրավոր
ճամբար
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39358744_0:0:1023:575_1920x0_80_0_0_4f2713d7df3c41dce97c1ddccc891b4f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Վահան ճանապարհին բեռնատարի մասնակցությամբ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ shamshyan.com-ը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը 6 անձի վրաերթի էր ենթարկել: Նրանցից մեկը մահացել է, մյուսները տեղափոխվել էին հիվանդանոց: Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Ըստ տեղեկությունների` զինվորները ծառայում են Ճամբարակի զորամասում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39358744_125:0:892:575_1920x0_80_0_0_9e7849b12d012c52669a86366b279779.jpg.webp
զինծառայող, վրաերթ, մահ, վիրավոր, ճամբար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինծառայող, վրաերթ, մահ, վիրավոր, ճամբար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Տուժածներն այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Վահան ճանապարհին բեռնատարի մասնակցությամբ վրաերթի ենթարկվածները զինծառայողներ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Մահացածը Սուրեն Մամբրեի Վարդանյանն է։ Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- հայտնում են ՊՆ-ից:
Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ըստ տեղեկությունների` զինվորները ծառայում են Ճամբարակի զորամասում։