Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին


Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Այս մասին հայտնել է առղոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


 


«Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր:


 


Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:


 


Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին,մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,-նշել է նա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էինք, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:


Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դիտումների քանակ1

Leave a comment