2025-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար. ՆԳ նախարար

Երթևեկության անվտանգության տեսանկյունից անզիջում և հետևողական աշխատանքի ցուցիչներից է այն, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու արդյունքում: Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ չնայած քաղաքական տարբեր շահարկումներին՝ այս վարչարարության հետևանքն … Read more

Մատվիենկոն հայտարարել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլի մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար՝ հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ: «Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ … Read more

Հանրային զրո հանդուրժողականություն պետք է ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ. ՆԳ նախարար

Տարիներ շարունակ մենք ավելի ամրապնդել և ուժեղացրել ենք քրեական ենթամշակույթը ՀՀ-ում, որովհետև կա այն ընկալումը, որ բռնությանը կարող ես պատասխանել ավելի ուժեղ բռնությամբ, և հարցը կկարգավորվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Ըստ նախարարի՝ հարցի լուծման մեկ այլ ընկալում է այն, որ պետք է ներքաշել ոչ թե … Read more

Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար

Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները: Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ վաղուց ի վեր անձնագրային ողջ համակարգը բավական հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավական ցածր կտրվածքով է գտնվում, և այս լուծումները պիտի թույլ տան … Read more

Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ խոսնակը՝ տարածվող լուրի մասին

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։   «Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի … Read more

2025-ին արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է. ՆԳ նախարար

Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մեր քաղաքացիների միգրացիոն դրական սալտո ունենք: Սա նշանակում է, որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հիրավի հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Ըստ նախարարի՝ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական … Read more

«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ապրիլի 16-ին գումարել է հերթական նիստը։ ՀՌՀ-ից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց՝ «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ: «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «ԱՅՆԵԹ» … Read more

Ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

2025-ին Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16,3 տոկոսն արտադրվել է արևային կայանների շնորհիվ. ՏԿԵ նախարար

2025 թվականին ՀՀ-ում արտադրվել է 10 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով էներգետիկայի ոլորտին: Նախարարն անդրադաձավ միայն մեկ արտադրական հզորության. խոսքը արևային կայանների մասին է: «Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի էներգետիկ … Read more