«Կա´մ, կա´մ»-ով է բանակցում, որերորդ գործընկերոջն ենք կորցնում. Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 13:24

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի բանակցային քաղաքականությունը՝ հայտարարելով, որ իշխանությունը չի կարողանում արդյունավետ բանակցել, ինչի հետևանքով Հայաստանը հերթական գործընկերներին է կորցնում։

«Բանակցային բազային կարողությունների բացակայությունը որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, պրոբլեմներ է բերում։ Ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցել»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանության բանակցային ոճը բնորոշվում է «կամ-կամ» մոտեցմամբ, մինչդեռ դիվանագիտությունը ենթադրում է նաև այլընտրանքային տարբերակների առկայություն։

«Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում վառ արտահայտվում է՝ «կամ-կամ» է, «և-և» չկա։ Արցախյան հակամարտության էն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կա´մ պատերազմի, կա´մ զիջման։ Երկու տարբերակ էր իր տեսլականը։ Բայց կան երրորդ տարբերակներ, դիվանագիտությունը դրա մասին է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment