Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության … Read more

Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ

Իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ընտրությունների հետ կապված գործընթացներում՝ … Read more

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին:  Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միջխորհրդարանական … Read more

Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո

Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։ Նախագահ Մայա Սանդուի իշխանության գալուց ի … Read more

Խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական և առանցքային խնդիրն է. Նիկոլ Փաշինյան

Այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան՝ առաջինը՝ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական և առանցքային խնդիրն է: Այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հիմա էլ նոր խուճապ … Read more

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:   Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։   Կազմակերպության … Read more

Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշման մասին

Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության կատարողականի մասին զեկույցի վերաբերյալ քննարկումից հետո՝ իր ամփոփիչ ելույթի ավարտին, հայտարարեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշում է կայացվել: «Ասեմ, որ երեկ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է, և համոզված եմ, որ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների՝ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:     Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը: … Read more

Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից. Փաշինյան

Ասում են՝ ինչո՞ւ ես ասել «Արցախը Հայաստան է, և վերջ»: Կա մի իրողություն. 1994-1995 թվականից փաստացի ՀՀ-ն՝ որպես պետություն, նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի, ու այդ կետը եղել է փակուղային կետ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անկախության 30 տարիներին ամբողջ պետական համակարգն աշխատել է … Read more