Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է Թրամփի առաջարկին:  Ուկրաինայի նախագահն էլ հաստատել է Թրամփի հայտարարությունը, հրահանգել «լռության ռեժիմի» անցնել և պատրաստվել գերիների փոխանակմանը: Վոլոդիմիր Զելենսկին նաև հրաման է ստորագրել, որով թույլ է տվել Մոսկվայում մայիսի … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Դիտումների քանակ33

Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվելու 8 վագոն դիզելային վառելիք՝ 479 տոննա: Նշվում է նաև, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից մատակարարվելու է 402 տոննա ընդհանուր քաշով 6 վագոն պարարտանյութ։ Դիտումների քանակ17

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մայիսի 7-ին մասնակցել է մեծանուն հայ օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվել է տաղանդաշատ երգչուհու ստեղծագործական ուղու մասին Another Night of Bel Canto խորագրով վավերագրական ֆիլմը։ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում բարձր է գնահատել Էլլադա Չախոյանի բացառիկ ներդրումը հայկական երաժշտության, … Read more

Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 8-ին՝ ժամը 18։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, որ Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  … Read more

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունըտեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Դիտումների քանակ14

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք

Մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։58-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։   Էպիկենտրոնային … Read more

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։   «Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան … Read more

Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 9-ից 11-ը եռօրյա հրադադարի և գերիների փոխանակման մասին: Նա հրամայել է այդ ընթացքում սահմանել «լռության ռեժիմ»: Մոսկվան  ևս համաձայնել է աջակցել Թրամփի նախաձեռնությանը: «Ամերիկայի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում մենք ստացանք Ռուսաստանի համաձայնությունը 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակման վերաբերյալ։ Հրադադար պետք … Read more

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2026-ի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։   «Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ … Read more