Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպել են Հնդկաստանում ընթացող BRICS գագաթնաժողովի շրջանակում և քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հարցը։

Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խոշոր նախագծերն իրականացվում են, և դրանք իրականացվում են ըստ ծրագրի՝ չնայած ցանկացած դժվարությանը», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հավելել է, որ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում քաղաքականություն մշակելիս Մոսկվան հաշվի է առնում Կահիրեի դիրքորոշումը։ Նա նաև Եգիպտոսն անվանել է Ռուսաստանի հուսալի ընկեր։

Leave a comment