Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ, որը վերնագրված է «Փաշինյանի դեմ պայքարի ուղղությամբ 2026 թվականի աշխատանքային ծրագիր»։ Փաստաթուղթը սահմանում է ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման հատուկ մեթոդները: Փաստաթղթում … Read more

Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով

Համայնքային գույքի աճուրդը կիրականացվի էլեկտրոնային, կադաստրայինի փոխարեն, հաշվի կառնեն շուկայական արժեքը: Այս փոփոխությունը կավելացնի համայնքի բյուջեի մուտքերը, կապահովի հավասար մրցակցային պայմաններ: Ինչպես անցկացնել թվային աճուրդներ՝ համայնքերին դասընթացներով իրազեկում է Պետգույքի կոմիտեն:   Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան Դիտումների քանակ4

Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը. վարչապետ

Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։ «Հայաստանի պատմության, ընդ որում՝ ոչ միայն այսօրվա Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջն է կառուցվում։ Կամուրջն ունենալու է 700 մետր երկարություն։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում այսպիսի կամուրջ երբեք չի կառուցվել։ 700 մետր երկարությամբ պատմական կամուրջ՝ … Read more

ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին

Տեղի է ունեցել Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Մասնակիցները ողջունել են ՀՀ կապի սպային և կարևորել Եվրոպոլում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը։ Իր հերթին, Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի ներկայացվածությունը … Read more

Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 9-ին՝ ժամը 15:30-19:00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:   Ժամը 15:00-ից մինչև մայիսի 10-ի ժամը 15:00-ն կդադարեցվի  ք. Կապան Գ. Արզումանյան 3 նրբանցքի ջրամատակարարումը:   Ժամը 13:25-18:00-ն կդադարեցվի ք. Աբովյան 1-5 Մ/շ, … Read more

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։   «Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով: Այդպիսի տրամաբանությունն ավելի … Read more

ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան

Եվրոպայի օրվա կապակցությամբ իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն այսօր ավելի շատ ունի Անկարայի կարիքը, քան Անկարան՝ ԵՄ անդամ դառնալու: Նրա խոսքով՝ պատերազմները, քաղաքական ճգնաժամերը և տնտեսական դժվարությունները Եվրամիությանը ստիպում են ավելի ներառական և միավորող քաղաքականություն վարել: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի դերը Եվրոպայի համար ապագայում է՛լ ավելի կաճի։ … Read more

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ մայիսի 9-ին այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։   ՆԳՆ-ից հայտնում են՝ նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին, ծաղկեպսակ  դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակը … Read more