Պաշտպանված սահման․ ԿԽՄԿ–ն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ է ստեղծել ՀՀ մարզերում

https://arm.sputniknews.ru/20260912/pashtpanvats-sahman-kkhmkn-anhetadzgeli-buzhognutjan-bazhanmunqner-e-steghtsel-hh-marzerum-106683768.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106554325_155:0:1576:1066_1920x0_80_0_0_d894b7e3345fcc682dbe8cc1dda81aa4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կարմիր խաչ, հայկական կարմիր խաչի ընկերություն (հկխը), զառա ամատունի, վայոց ձոր, բուժկետ, սահման, սահմանամերձ գյուղեր

կարմիր խաչ, հայկական կարմիր խաչի ընկերություն (հկխը), զառա ամատունի, վայոց ձոր, բուժկետ, սահման, սահմանամերձ գյուղեր

Բաժանորդագրվել

ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ է կահավորել և վերազինել Վայքի, Ջերմուկի, Կապանի և Վարդենիսի բժշկական կենտրոններում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սահմանամերձ գյուղերում երբեմն բժշկական օգնությունը կարող է նշանակել ոչ միայն կիլոմետրեր անցնել, այլև ժամանակ կորցնել, որը արտակարգ իրավիճակում վճռորոշ է։ Հենց այս խնդրից ելնելով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերջին 3–4 տարիներին մի շարք ծրագրեր է իրականացրել Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝ բուժօգնությունը մարդկանց հնարավորինս մոտ հասցնելու համար։

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրերը հիմնականում ձևավորվել են հայ ադրբեջանական հակամարտության` 2022 թվականի սրացումից հետո։

«Երբ սահմանամերձ բնակավայրերում հասկացանք, որ անհետաձգելի բուժօգնության հնարավորությունների պակաս կա, սկսեցինք ստեղծել կամ վերազինել համապատասխան բաժանմունքներ։ Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,– ասաց Ամատունին։

Նա նշեց՝ այդ ժամանակներում վիրավոր զինծառայողին կամ քաղաքացիական անձին հեռավոր բնակավայրերից Երևան տեղափոխելը ժամանակի զգալի կորուստ էր։

ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ է կահավորել և վերազինել Վայքի, Ջերմուկի, Կապանի և Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Զուգահեռ վերապատրաստվել է նաև բուժանձնակազմը, որպեսզի նոր սարքավորումները հնարավոր լինի արդյունավետ օգտագործել։

Միաժամանակ աշխատանք է տարվել գյուղական համայնքներում։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ բուժակ-մանկաբարձական կետեր են ստեղծվել կամ վերազինվել Խաչիկում, Կոռնիձորում, Արտավանում և մի շարք այլ սահմանամերձ բնակավայրերում։

Խաչիկում բուժկետը նոր կյանք է ստացել

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետը կառուցվել է դեռ 1990 թվականին, սակայն հիմնադրման օրվանից չի հիմնանորոգվել։ 2023 թվականին ԿԽՄԿ-ի աջակցությամբ այն վերանորոգվել և կահավորվել է։

«Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոնի «Խաչիկ» բուժկետի ղեկավար Վահե Ներսիսյանի խոսքով՝ գյուղի հեռավորությունը մոտակա բժշկական կենտրոնից առանձնահատուկ կարևորություն է տալիս տեղում բուժօգնություն ունենալուն։ Նրա խոսքով՝ այժմ բուժկետը կարող է ծառայել ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև անհրաժեշտության դեպքում՝ հարակից զորամասի զինծառայողներին։

«Նպատակն այն էր, որ թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ աղետների կամ պատերազմական իրավիճակների դեպքում կարողանանք տեղում որակյալ բուժօգնություն ցուցաբերել»,– ասում է Ներսիսյանը։

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետը

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետը

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետի այցելուները

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետի այցելուները

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետի սարքավորումները

Կապանում՝ նոր սարքավորումներ, վիրահատարան և արևային կայան

ԿԽՄԿ-ի հետ համագործակցության արդյունքում զգալի փոփոխություններ են եղել նաև Կապանի բժշկական կենտրոնում։

ԲԿ–ի տնօրեն Արսեն Բաբայանի խոսքով՝ շտապօգնության ծառայությունը ստացել է նոր սարքավորումներ, 2023 թվականին վերանորոգվել է վիրակապարանը, անցկացվել են բուժանձնակազմի վերապատրաստումներ։ ԲԿ-ն ձեռք է բերել նաև վերջին սերնդի մամոգրաֆիկ սարք, որը հնարավորություն կտա իրականացնել սքրինինգային ծրագրեր և ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։

Բաբայանի խոսքով՝ Կապանում առավել տարածված են սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունները։ Միևնույն ժամանակ բժշկական կենտրոնը դեռ կադրերի խնդիր ունի։

«Այս պահին որոշ ծառայությունների մասով ունենք կադրերի պակաս՝ ռեանիմատոլոգ, նևրոլոգ, ռևմատոլոգ, հետևաբար փորձում ենք ներգրավել մասնագետների»,– մանրամասնեց Բաբայանը։

Կապանի դիահերձարանը ստացել է 48 տեղանոց սառնարան

Կապան-Մեղրի միջտարածքային դատաբժիշկ-փորձագետ Իշխան Սիմոնյանի խոսքով՝ 2020 թվականից հետո ԿԽՄԿ-ի հետ համագործակցության արդյունքում դիահերձարանը ստացել է 48 տեղանոց սառնարան, ինչպես նաև գեներատոր, որպեսզի հոսանքի անջատման դեպքում սառնարանի աշխատանքը չդադարի։

«Այժմ սպասում են նոր դիահերձարանի կառուցման նախագծին։ Գործող դիահերձարանը սպասարկում է Կապանը, Քաջարանը և հարակից բնակավայրերը։ Ագարակում արդեն կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր դիահերձարան»,– բաատրեց Սիմոնյանը։

Կոռնիձորում նոր բուժկետը բացվել է 2025-ին

Կոռնիձորում 2025 թվականին ԿԽՄԿ–ն բացել է բուժակ-մանկաբարձական կետ։
Բուժքույր Սիլվա Դանիելյանը, որը համայնքում աշխատում է շուրջ 45 տարի, ասաց` նոր շենքը զգալիորեն հեշտացրել է աշխատանքը։

Բուժկետում ստուգում են բնակիչների առողջական վիճակը, կատարում չափումներ, իսկ ավելի լուրջ դեպքերում կապ հաստատում տեղամասային բժշկի հետ և հիվանդին ուղեգրում մասնագետի մոտ։

«Ամսական երկու անգամ գյուղ է այցելում թերապևտ, գալիս է նաև մանկաբույժ։ Կոռնիձոր է գալիս նաև սրտաբան, որը տեղում կատարում է էխոսրտագրություն և սոնոգրաֆիա։ ԿԽՄԿ-ն բուժկետին տրամադրել է նաև ԷԿԳ սարք, իսկ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության պարագաները պարբերաբար համալրվում են»,– ասաց բուժքույրը։

© Sputnik

Կոռնիձորի բուժակ-մանկաբարձական կետը

Կոռնիձորի բուժակ-մանկաբարձական կետը

© Sputnik

Կոռնիձորի բուժակ-մանկաբարձական կետում չափում են բուժառուի զարկերակային ճնշումը

Վայոց Ձորում՝ նոր բաժանմունք և ուղղաթիռի հարթակ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց Ձորի բժշկական կենտրոնում ստեղծվում է անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունք։

ԲԿ–ի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մաթևոսյանի խոսքով՝ այստեղ կառուցվել են առանձին մուտք, աստիճանասանդուղք և թեքահարթակ, որպեսզի հոսանքի անջատման և վերելակների չաշխատելու դեպքում անգամ հիվանդներին հնարավոր լինի պատգարակով տեղափոխել։

Բաժանմունքի հարևանությամբ կա նաև ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, որպեսզի ծանր վիճակում գտնվող բուժառուներին անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ տեղափոխել Երևան։

Leave a comment