Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է  ադրբեջանցի մարզիկին և դարձել  մարզական մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։ Հիշեցնենք՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։ … Read more

Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մայիսի 17-ին՝ ժամը 07։18-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Tօyota մակնիշի ավտոմեքենան դուրս … Read more

Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում, 18-19-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, մայիսի 18-ի ցերեկը կնվազի 3-4 … Read more

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն … Read more

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Դիտումների քանակ6

Հետաքրքիր ու հուզիչ օր ՄԻՊ-ի մեկնարկած նախագծի երկրորդ մասնակցի՝ Տիգրանի հետ

Երիտասարդների ձայնը՝ որպես փոփոխությունների մեկնարկ․ հենց այս գաղափարով է մեկնարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր նախաձեռնությունը։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Ծրագրի երկրորդ մասնակիցը Տիգրան Գևորգյանն է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում, հետաքրքրված է ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով, բարձրաձայնում է դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին և խնդիրներին վերաբերող թեմաներ ու … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը. 10 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մասնավորապես՝ «Ուժեղ … Read more

ԱՆ-ն՝ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով բուժառուի ինքնավնասման դեպքի վերաբերյալ

Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: ԱՆ-ից մանրամասնեցին՝ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն է ընդունվել է մայիսի 16-ին, որտեղ մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության  և ստացել համապատասխան նշանակումներ։ … Read more

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Արզնի գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 17-ին՝ ժամը 09:45-19:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզնի գյուղի Գետաշեն, Գետաշեն թաղ. 1, 2, 3, 5 փ., Գետաշեն թաղամասի 1 փ. 1 փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Դիտումների քանակ2