Զախարովա. ՀՀ-ում եկեղեցուն հետապնդողները հավերժ անեծքի տակ կլինեն (PAN.am)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում եկեղեցու դեմ հետապնդումներին մասնակցող քաղաքական գործիչները հավերժ անեծքի տակ կլինեն:

«Նրանք, ովքեր մասնակցում են Հայաստանում եկեղեցու դեմ հալածանքներին, անիծվելու են։ Այդպես էլ փոխանցեք։ Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունը, երբ իսկական հալածանք է իրականացվում ամբողջ գործիքակազմի կիրառմամբ, դարավոր անեծք է», — հայտարարել է դիվանագետը, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ամռանն անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխանությունները կոպտորեն խախտել են ընթացակարգերը և «գլանով անցել են» եկեղեցու ներկայացուցիչների վրայով։

Սեպտեմբերի 11-ին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Դիվանագետն այցելել է Հայաստանի Ազգային ժողով և հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների հետ։

Leave a comment