Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն


Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է  ադրբեջանցի մարզիկին և դարձել  մարզական մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։


Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։


Հիշեցնենք՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։


Հիշեցնենք նաև՝ 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։ 


Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։


 


 

Դիտումների քանակ6

Leave a comment