Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում

Խաչատուր Հակոբյանը կներկայացնի Հայաստանը eFootball մրցաձևում՝ Լոս Անջելեսում դեկտեմբերին կայանալիք Global Esports Games 2026-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։   «Մաղթում ենք Խաչատուրին հաջողություն և հաղթանակներ միջազգային բեմում»,-նշում են ֆեդերացիայից։

Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգի հարցերը բարձրագույն մակարդակով քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։   ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նախատեսված … Read more

ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Բիշքեկում, պայմանավորվել շարունակել խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը: Ղրղզստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային այլ գործընկերների հետ: Հայաստանի առաջնորդը Ղրղզստանում մասնակցում է «Շանհայի համագործակցության կազմակերպություն +» ձևաչափի միջոցառումներին:   Հեղինակ՝ Մերի Խաչատրյան Դիտումների քանակ2

Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ

Օգոստոսի 11-ին ստացվելէր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։   ՆԳՆ-ից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ … Read more

Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով։ Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։   Դիտումների քանակ247

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Սիրելի՛ երիտասարդ, տարկետման իրավունքով սովորել ես աշխարհի 50 լավագույն բուհերից մեկում, ավարտել ես ուսումնառությունդ և վերադարձել ես Հայաստան, ապա հիմա հե՛նց պահն է դիմելու պետական մարմիններում աշխատանքի համար։ Այս մասին տեսանյութ է տարածել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   «Կառավարության որոշման համաձայն՝ Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն ցանկը, որտեղ ներգրավվելով աշխատանքի՝ դուք կարող … Read more

Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը:      Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:    Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:   Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն … Read more

Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը: Ըստ տեղեկությունների՝ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր և … Read more