Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ


Օգոստոսի 11-ին ստացվելէր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։


 


Նույն օրը նա հայտնաբերվում է Արարատ գյուղում, ձերբակալվում և տեղափոխվում բաժին, որտեղ խոստովանում է արարքը։


 


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ2

Leave a comment