Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգի հարցերը բարձրագույն մակարդակով քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։


 


Նշենք՝ այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը հյուրընկալում է Ղրղզստանը՝ որպես կազմակերպության նախագահող երկիր։ ՇՀԿ-ի և «ՇՀԿ+» ձևաչափի շրջանակում անցկացվող միջոցառումներին կմասնակցեն 17 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 

Դիտումների քանակ4

Leave a comment