Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի … Read more

Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը․

Տավուշի մարզում իրականացվում է Հ-37, /Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ22+300 հատվածի հիմնանորոգում։ Ընդհանուր երկարությունը 22.3 կմ է։ Այս մասին տեղեկացնում են  Ճանապարհային դեպարտամենտից:   Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։   Այս պահին ընթանում են երթևեկամասի քանդման, հողային աշխատանքներ։ Դիտումների քանակ2

Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր

Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների թեման, որոնք կտևեն մինչև երկու ամիս: Հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա հերքել է նեղուցն ականազերծելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Թեմայի շարունակությունը և միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: Դիտումների քանակ2

Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։   Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա … Read more

Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հուլիսին Վաշինգտոնը հայտարարել էր բազմամիլիարդանոց համաձայնագրի կնքման մասին, որով ամերիկյան ընկերություններին բացառիկ իրավունք է տրվում զարգացնելու Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքը։ Համաձայնագրի ստորագրումից հետո Թրամփը հայտարարել էր, … Read more

Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությանը: Մասնավորապես նա ասել էր, թե Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի առավելություններից, սակայն միաժամանակ դեպի ԵՄ քայլեր է անում:  Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ ինչ վերաբերում է անկեղծությանը, ապա մենք չափազանց անկեղծ ենք: «Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, … Read more

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օգոստոսի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 27-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 27-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ … Read more

Ճամբարակի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր … Read more

Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդերլանդների ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդերլանդներ և Բենիլյուքսի երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։   Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող … Read more