Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան

Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի ու լարվածության հետևանքները, և մեր՝ մայրերիս, պարտքն է պաշտպանել այն փոքրիկ էակներին, որոնց կյանք ենք տալիս։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։   Գրառմանը կից՝ Հակոբյանը նաև տեսանյութ է հրապարակել։ Դիտումների քանակ5

Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

ՀՖՖ մրցավար Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի F խմբի նախնական փուլի հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։   Խմբում ընդգրկված են իռլանդական «Բլու Մեջիք Դուբլինը», անգլիկական «Լոնդոն Ջենեսիսը», հյուսիսիռլանդական «Սպարտա Բելֆաստը» և հունական «Դուկաս» թիմերը։   Խաղերը կկայանան օգոստոսի 25-29-ը, Հունաստանում։   Դիտումների քանակ3

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։   Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման … Read more

22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո: Նա այսօր Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց: Նաև խուզարկություն է իրականացվել Լևոն Քոչարյանի բնակարանում: Երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ հարուցvել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափի փողերի … Read more

Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։   Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ «Սահմանին ոչ ոք չի … Read more

Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Քվիմագո» ՍՊ ընկերության պատկանող «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:   Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի … Read more