Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ գործարքի կնքումը բարդացել է այդ երկրի ռազմական ներուժի թուլացման և նրա ղեկավար կազմի մեծ մասի սպանության պատճառով: «Ռազմածովային ուժերն այլևս չկան, ռազմաօդային ուժերը չկան, ղեկավարություն չկա, շատ առաջնորդներ այլևս չկան: Գործարք կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է նրանց ղեկավարը»,- ասել է … Read more

Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից: «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային … Read more

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, … Read more

Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան

Կանգառ մեկ այլ բանակային դիրքում. զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել: Մանրամասները՝ տեսանյութում: Դիտումների քանակ8

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։   Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝   500 միավորը նախատեսվում … Read more

Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։   Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։   … Read more

Վանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք … Read more

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

2026 թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 834 մլրդ 894.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 537 մլրդ 409.2 մլն ՀՀ դրամի համեմատ։   Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․7%-ով։   2026 թ. երկրորդ եռամսյակում … Read more