ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

2026 թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 834 մլրդ 894.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 537 մլրդ 409.2 մլն ՀՀ դրամի համեմատ։   Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․7%-ով։   2026 թ. երկրորդ եռամսյակում … Read more

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի … Read more

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։   Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են … Read more

Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Թումանյան փողոց, 11 հասցեում գտնվող հողամասը հետ վերցնել Գավառի ավագ դպրոցից անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։ Ծրագիրը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար … Read more

Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը

Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ կհատկացվի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի լաբորատոր կարողությունների ընդլայնման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությամբ՝ կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։ Արդյունքում՝ կապահովվի փորձարկումների թողունակության աճը, գինեգործական արտադրանքի իսկության գնահատման հնարավորությունների ընդլայնումը, կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը։ … Read more

Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը

Գործադիրը հաստատել է նաև բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ՝ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը։ Հաստատվել է նաև երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և որոշմամբ ներկայացվող պահանջները։ … Read more