Իրական դե՞պք, թե՞ պարզունակ մանիպուլյացիա. «Մարիամ Իսրայելյան» անունով ԱԳՆ դիմորդ չի եղել

Վերջերս համացանցում տարածվեց առաջին հայացքից հերթական թվացող մի գրառում: Թեև դրանում որևէ ուղիղ հիշատակում չկա ԱԳՆ կամ Դիվանագիտական դպրոցի մասին, գրառման մեջ դիվանագիտական ծառայությանն անորոշ հղումներն ու ենթատեքստն ակամա կամ միտումնավոր ասոցացվել են հենց ՀՀ ԱԳՆ և դիվանագիտական ծառայության հետ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։   … Read more

Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա

2026 թվականի փետրվարի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Ծաղկաձոր քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որը համախմբել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախաձեռնության հիմնական անդամների հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել է նաև երկու կողմերից ավելի լայն շրջանակ՝ վերահաստատելով ներառական և շարունակական երկխոսության հարթակի նկատմամբ հանձնառությունը։ Փետրվարի 13-14-ի … Read more

Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար

Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվել, և բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում:   «Խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այնուհետև դեպի Եվրոպա միջանցքը շատ մեծ ներուժ ունի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:    Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ … Read more

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանից եկող վտանգին. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովի  իր ելույթում հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանից եկող վտանգներին: «Բոլոր տագնապալի նշաններն ակնհայտ են։ Ռուսաստանը ցույց տվեց ագրեսիայի իր հակումը՝ սարսափելի տառապանքներ պատճառելով ուկրաինացի ժողովրդին։ Ռուսական հիբրիդային սպառնալիքները տարածվում են ամբողջ մայրցամաքում՝ սպառնալով ոչ միայն մեր անվտանգությանը, խաթարելով մեր արժեքները, … Read more

«Արձագանք» պղնձե արձանը չի վնասվել, պետության միջոցներով շրջակայքում տեղադրված գույքն է վնասվել

Վերջերս վնասվել է «Արձագանք» արձանի շրջակայքում պետության միջոցներով տեղադրված գույքը: 2025-ին արձանագրվել է պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրավախախտումների 98 դեպք: Պաշտոնյայի կարծիքով՝ հուշարձանների վնասման դեպքերում որոշակի դեր է խաղում նաև անպատժելիությունը:   Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան Դիտումների քանակ1

Նիկոլ Փաշինյանը Արարատում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզային գրադարանում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից։ Դիտումների քանակ2

Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային … Read more

Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքը կվերակառուցվի. ներդրումը 1.5 մլրդ դրամ է

Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքի վերակառուցման մրցութային հայտը 1.5 մլրդ դրամ է: Անմխիթար վիճակում գտնվող շենքն ունի պատմամշակութային արժեք, վերականգնման ընթացքում կպահպանվի պատմական տեսքը:   Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն մարտի 3-ին: Ավարտին առողջության առաջնային պահպանման օղակը կմատուցի ժամանակակից ծառայություններ:     Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան  

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալով՝ Վան Ին կարևորել է, որ 2026 թվականին Չինաստանն ու ԱՄՆ-ը շարժվեն դեպի փոխադարձ հարգանք: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում և նպաստել հարաբերությունների կայուն … Read more

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, … Read more