Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար


Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվել, և բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում:


 


«Խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այնուհետև դեպի Եվրոպա միջանցքը շատ մեծ ներուժ ունի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: 


 


Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար:


 


«Շնորհակալ եմ մեր վրացի ընկերներին, քանի որ բեռներն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով գնում են Հայաստան»,- ասել է Ալիևը, հիշեցրել նաև Հայաստան նավթամթերքի մատակարարման մասին: 


 


Անդրադառնալեվ TRIPP-ին՝ Ալիևը նշել է, որ ճանապարհին ԱՄՆ նախագահի անունը տալը երաշխիքներ է ստեղծում դրա կյանքի կոչման համար:

Դիտումների քանակ2

Leave a comment