ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 1 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 68 միլիոն 343 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտումների քանակ2

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 1 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 68 միլիոն 343 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտումների քանակ2

Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան

Էստոնիայի Արտգործնախարարությունը որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսին էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա դեսպանի պարտականությունները Վրաստանում, որոնք կավարտվեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին: Էստոնիան Հայաստանում իր դեսպանությունը կբացի մարտին, իսկ դեսպանի … Read more

Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Նա հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին:   «Նախարար Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել … Read more

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին: Գերատեսչությունից վրացական ԶԼՄ-ներին հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար: Ըստ ամերիկյան կողմի՝ Թբիլիսին էլ կարող է նպաստել այդ համաձայնությունների արդյունքում հնարավոր դարձած կայունությանն ու բարգավաճմանը, և շոշափելի օգուտներ քաղել։ «Միացյալ Նահանգները 33 տարի … Read more

ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:   Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ … Read more

Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 13-ին՝ ժամը 11։28-ին, Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են … Read more

ԱՄՆ-ում ևս մոտ 1,6 մլն ապօրինի ներգաղթյալ ենթակա է արտաքսման. Թոդ Լայոնս

Գրեթե 1,6 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ում, ենթակա են արտաքսման: Այդ մասին հայտարարել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) տնօրենի պաշտոնակատար Թոդ Լայոնսը։ Fox News-ի փոխանցմամբ՝ նա այդ թվերը հայտարարել է հինգշաբթի՝ Սենատի ներքին անվտանգության և կառավարական գործերի հանձնաժողովի անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Լայոնսը հավելել է, որ այդ … Read more