Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում … Read more

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբանը: Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը … Read more

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողության մանրամասներ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի և Ալի Քերիմլիի գործով նոր տեղեկություն է տարածել: Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված և 2012 թ. հուլիսի 4-ին օտարերկրյա պետությունում գրանցված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» անվամբ կազմակերպության համահիմնադիրներն ու ղեկավարները դավադրություն են կազմակերպել պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու նպատակով՝ հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից: … Read more

ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից։ Ողջունելով միության անդամներին և համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի 25-ամյակը խորհրդանշում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայացման ու հասունացման ճանապարհը: Նրա … Read more

Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար

Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է. 85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Դնեպրում կա 4 վիրավոր, Օդեսայում՝ 1: Կիևում հրթիռակոծության են ենթարկվել ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքեր: Տուժածներ չկան: Իսկ Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել. փետրվարի 9-ի և 11-ի հարվածներից այնտեղ 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա: Իսկ Ռուսաստանի … Read more

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։   «Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների (Dell, NVIDIA, Synopsys, AWS, և Salesforce) ղեկավարներին՝ քննարկելու … Read more

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Դաշնակցության հետ կապված հարցերը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:  Դիմելով պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որն իր խոսքում մեջբերել էր Սարոյան եղբայրներ ֆիլմը, ասաց՝ ֆիլմի մասին քննարկումը կարող է կենտրոնական դառնալ այդ ամբողջ … Read more

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Financial Times-ի հետ հարցազրույցում Հաքան Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի փոխզիջումների պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը: Իսկ Վաշինգտոնը, ըստ Ֆիդանի, կարող է հրաժարվել ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջից և համաձայնել … Read more