Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է


Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբանը:


Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր հոկտեմբերին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: 


 

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:


 

Դիտումների քանակ2

Leave a comment