Հարկային եկամուտներն աճել են 14 տոկոսով. ՊԵԿ նախագահն ամփոփել է 2025-ի արդյունքները

Հարկային եկամուտներն աճել են 14 տոկոսով. ՊԵԿ նախագահն ամփոփել է 2025-ի արդյունքները, նշել՝ հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ, ինչը 4.2 տոկոսով ավելի է 2024-ի ցուցանիշից: Ստվերի մեծ ցուցանիշներով աչքի են ընկել է շինարարությունը և առևտուրը: Ստվերի դեմ պայքարում են՝ մեծացնելով թվային հետախուզության դերը: ՊԵԿ նախագահը անդրադարձել է նաև Թրիփփ նախագծին:   … Read more

Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու․ հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով․ վարչապետ

Ես ուզում եմ  մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում:   Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․   «Սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետև նորից եմ ասում, սա շատ հստակ … Read more

Եկեղեցուն հողատարածքը կտրվի անհատույց, սեփականության իրավունքի փոխարեն. նախագիծ

Խորհրդարանը դեմ է քվեարկել ընդդիմության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին, որը վերաբերում է, նրանց ձևակերպմամբ՝ քաղբանտարկյալներին: Կառավարող ուժից հիշեցրել են, որ ԵԽԽՎ-ից որևիցե հարցադրում չի արվել որևէ անձի առերևույթ քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ։ ԱԺ-ն քննարկել է նաև հողատարածքը եկեղեցուն անհատույց տալու նախագիծը, այն այժմ տրվում է սեփականության իրավունքով: Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Բոլորս էկո գիտակցական որոշակի խնդիրներ ունենք. վարչապետ

Բոլորս էկո գիտակցական որոշակի խնդիրներ ունենք, արձանագրել է վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության 2025-ի գործունեության հաշվետվության քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չենք գիտակացում, որ Սևանա լճի կանաչելու պրոցեսին մեզնից յուրաքանչյուրը մասնակից է: Պետության ղեկավարի խոսքով՝ այստեղ մենք պետք է անպայման մեր գիտակցության հետ աշխատենք, և COP 17-ը մեզ համար այդ գիտելիքին հասանելիություն ստանալու հնարավորություն է։ … Read more

Բացվել է «Կրթվելը նորաձև է» 4-րդ կանանց ակումբը Տավուշի մարզի Բերդ քաղաքում

«Կրթվելը նորաձև է» կանանց 4-րդ ակումբը բացվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։   «Կրթությունն ու օգտակար ժամանցը մեկտեղող այս նախագիծը հանդիսանում է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի 6 նախագծերից մեկը և նպատակ ունի ստեղծել զարգացնող ու համախմբող միջավայր կանանց համար՝ հատկապես մարզերում։ Կանանց ակումբի բացմանը ներկա … Read more

Ինչու հենց Հայաստան, որովհետև ՀՀ-ն դարձել է վստահելի և կարող տեխնոլոգիական գործընկեր. ԲՏԱ նախարար

Հայաստանը դարձել է վստահելի և կարող տեխնոլոգիական գործընկեր. Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը Երևանում համախմբել է ոլորտի առաջատարներին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով՝ Հայաստանի նպատակը նշանակալից ներդրում ունենալն է ապագան ձևավորող տեխնոլոգիաներում: Հեղինակ՝ Մայա Խաչատրյան Դիտումների քանակ1

ՀՀ-ԱՄՆ գործակցություն՝ միջուկային անվտանգության, ռազմական գործընկերության ասպարեզում. Վենսի այցը

Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն։ Ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում արձանագրված առաջընթացով հայտարարվել է 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին, որը էականորեն նպաստելու է մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը: TRIPP-ը բացելու է առևտրի, տարանցման … Read more

Վարչապետը մանրամասնել է՝ երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել

Քննադատություն կա՝ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում:   Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ընդհանրապես բոլորին խորհուրդ է տալիս, եթե որևէ բան անելու համար ժամանակ չի հերիքում, արթնանալ մի ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնանալ երկու ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, … Read more

Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին

«Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չէ, բայց կարող ենք գլոբուսը դնել և պտտել այդ գլոբուսը և տեսնել, թե որտեղ է, որ խաղաղությունն իդեալական է: Ոչ մի տեղ խաղաղությունն իդեալական չէ, բայց այնտեղ, որտեղ կա խաղաղություն՝ կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   … Read more