250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում
Տանիք, դուռ ու պատուհան, ամբողջությամբ նորացված ներքին հարդարանք, նոր կառուցված մարզահրապարակ ու ֆուտբոլի դաշտ. Երնջատափում անհամբերությամբ են սպասում հիմնանորոգված նոր դպրոց վերադառնալուն: Պետբյուջեից 250 միլիոն դրամ է ուղղվել ծրագրին, այժմ դպրոցը կարող է ընդունել մինչև 150 աշակերտ: Այս պահին սովորողները 93-ն են: Հեղինակ՝ Էմմա Վարդանյան