ԿԿՀ-ն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման. Մարիամ Գալստյան
Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ին ընդունված եզրակացությունը, որով արձանագրվել էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնների … Read more