Հնդկաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են շփումները խորացնելու հանձնառությունը

Հնդկաստանի վարչապետը Մումբայում ընդունել է Ֆրանսիայի նախագահին: Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը վերահաստատել են պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և գլոբալ անվտանգության ոլորտներում շփումները խորացնելու հանձնառությունը։ Օրակարգային կարևոր հարցերից են եղել ռազմատեխնիկական գործակցությունը, ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման պայմանագրի հեռանկարը։ ԶԼՄ-ների տվյալով՝ խոսքը մինչև 114 ինքնաթիռի հնարավոր գնման մասին է։ Փարիզը պատրաստակամություն է հայտնել … Read more

Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը

Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը: Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպումը նվիրված է եղել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման որոնմանը և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցին: Բանակցություններն անցել են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ հանրապետության արտաքին գործերի … Read more

Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցներով։ «Կիրառվել է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք, 3 ամիս տնային կալանք և 1 մլն դրամ գրավ»,- 1lurer.am-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը: Հիշեցնենք՝ … Read more

Գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Փետրվարի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես, գրանցվել է՝ հրդեհի՝ 57, փլուզման, թունավորման՝ 3-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, քարաթափման՝ 12, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ձնաբքի՝ 7, մերկասառույցի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ … Read more

Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը: Քննարկվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 38 հասցեում գտնվող Առաքել Աֆրիկյանի 20-րդ դարի բնակելի տան (պետական ցուցիչ՝ 1.6.195.1, տեղական նշանակության հուշարձան) և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի վանական համալիրի Սբ. Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարների … Read more

ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ. Արաղչի

ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել խնդիրների լուծման հիմնարար սկզբունքների շուրջ՝ Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:   «Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել, և այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել»,- ասել է դիվանագետը: Ավելի վաղ Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների … Read more

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Ժնևում

Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը: Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: Բանակցություններն անցնում են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ … Read more

ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկվել են Աղետների ռիսկի նվազեցման և կլիմայական փոփոխություններին դիմակայունության ուղղված հարցեր

Կլիմայի գծով հանրային ներդրումների կառավարման և գնահատման շրջանակում Հայաստան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խումբը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հիմնադրամի տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Էդմոնդ Պատրիկ Հերնի գլխավորած պատվիրակությանը։ Մասնակցում էին Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։ … Read more