Հնդկաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են շփումները խորացնելու հանձնառությունը


Հնդկաստանի վարչապետը Մումբայում ընդունել է Ֆրանսիայի նախագահին: Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը վերահաստատել են պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և գլոբալ անվտանգության ոլորտներում շփումները խորացնելու հանձնառությունը։


Օրակարգային կարևոր հարցերից են եղել ռազմատեխնիկական գործակցությունը, ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման պայմանագրի հեռանկարը։


ԶԼՄ-ների տվյալով՝ խոսքը մինչև 114 ինքնաթիռի հնարավոր գնման մասին է։ Փարիզը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու արդյունաբերական գործակցությունը: Երկու երկրի ղեկավարները նաև ազդարարել են Հնդկաստանում H125 ուղղաթիռների հավաքման առաջին գծի բացումը:


Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության, նորարարության, հետազոտական կենտրոնների միջև փոխանակումների, տեխնոլոգիական համատեղ նախագծերի, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, ենթակառուցվածքների շուրջ։ Անդրադարձ է եղել նաև համաշխարհային զարգացումներին:

Leave a comment