Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Դիտումների քանակ1

Եկանք Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․ «Եկանք Վաշինգտոն»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Դիտումների քանակ2

Առաքման ոլորտում վերահսկողությունը խստացվում է. առաքիչները պետք է ունենան սանիտարական գրքույկ

Առաքման ոլորտում վերահսկողությունը խստացվում է. առաքիչները պետք է ունենան սանիտարական գրքույկ, հակառակ դեպքում կազմակերպությունը կամ առաքիչը կտուգանվեն 400 հազար դրամի չափով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին շրջանում հաճախ է բողոքներ ստանում: Մասնագետները նշում են՝ նախկինում առաքումները իրականացնում էին սննդի կետերի աշխատակիցները, այժմ ոլորտը ընդլայնվում է:

Իրանը և Ռուսաստանը շուտով կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման պայմանագիրը

Մոսկվան և Թեհրանը վերջնականացրել են Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման բոլոր կետերը և մոտենում են համաձայնագրի կնքմանը: Կողմերը մտադիր են ստորագրել պայմանագիրը ապրիլին, այնուհետև կսկսեն գործնական իրականացումը՝ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը: Սերգեյ Ցիվիլևի խոսքով՝ Ռեշտ-Աստարան կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,6 միլիարդ եվրո։ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն … Read more

Նարեկ Մկրտչյանը նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ

Փետրվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը և պաշտոնապես նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։     Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։   Դիտումների … Read more

Հերթական «ձնային ապոկալիպսիսը» Մոսկվայում

Փետրվարի 19-ին Մոսկվայում կանխատեսվում է առատ ձյուն։ Սպասվում է մինչև 16 մմ տեղումներ ձյան տեսքով, ինչը կազմում է ամսական նորմայի մոտավորապես մեկ երրորդը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։   Տեղումների ինտենսիվության պիկը կլինի փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։   Դիտումների քանակ1

Հերթական «ձնային ապոկալիպսիսը» Մոսկվայում

Փետրվարի 19-ին Մոսկվայում կանխատեսվում է առատ ձյուն։ Սպասվում է մինչև 16 մմ տեղումներ ձյան տեսքով, ինչը կազմում է ամսական նորմայի մոտավորապես մեկ երրորդը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։   Տեղումների ինտենսիվության պիկը կլինի փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։   Դիտումների քանակ1

«Սաղ փողերը ջեբիցս կհանեն». անօթևանների համար նոր մոդելի կացարան կստեղծվի՝ ազատությունը չսահմանափակող

Կառավարությունը անօթևանների համար կստեղծի նոր կացարան: Նախկին կացարաններից և խնամքի կենտրոններից այս մեկը կտարբերվի նրանով, որ հաշվի կառնվի անօթևանների հնարավորինս ազատ տեղաշարժի իրավունքը կացարանից դուրս: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ նախարարությունը հընթացս կփորձի լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման հարցն ու այլ կարիքները: Հեղինակ՝ Աննա Զախարյան

11 տարում ՀՀ-ում մեքենաների թիվը կրկնապատկվել է. ինչ է արվում ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազեցնելու համար

2014 թվականից մինչև 2025-ը Հայաստանում հաշվառված մեքենաների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 1 միլիոնի: Այս պայմաններում ավտոպատահարներից զոհերի թիվը չի աճել՝ նվազել է 14-ով: Պատասխանատուները ծանր ելքով պատահարների հիմնական պատճառ են համարում արագության գերազանցումը: Վարորդների նման վարքագիծը կանխելու և ծանր դեպքերից խուսափելու համար ուժեղացված ծառայություններ են իրականացվում։   Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան Դիտումների քանակ1