Առաքման ոլորտում վերահսկողությունը խստացվում է. առաքիչները պետք է ունենան սանիտարական գրքույկ, հակառակ դեպքում կազմակերպությունը կամ առաքիչը կտուգանվեն 400 հազար դրամի չափով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին շրջանում հաճախ է բողոքներ ստանում: Մասնագետները նշում են՝ նախկինում առաքումները իրականացնում էին սննդի կետերի աշխատակիցները, այժմ ոլորտը ընդլայնվում է: