Վաշինգտոնն ու եվրոպական որոշ երկրներ քննարկում են Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրի հնարավորությունը. Զելենսկի

Կիևից հաստատել են տեղեկությունը, որ Ժնևում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պաշտոնապես հայտարարված բանակցություններից հետո Մոսկվայի և Կիևի պատվիրակները լրացուցիչ բանակցություններ են անցկացրել, դրանք տևել են մոտ 2 ժամ: Թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, չի հաղորդվում: Այժմ թիմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ՝ զեկուցելու բանակցությունների արդյունքների մասին: Ակնկալվում է, որ առաջիկայում շփումների ևս մեկ փուլ կանցկացվի՝ հնարավոր … Read more

Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը

Փաստահեն վերլուծությունը, կանխարգելման արդյունավետ գործիքների ներդրումն ու դեպքերի հետագծելիության ապահովումը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ամբողջական շղթան է։ ՆԳ նախարարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում հենց այդ մոտեցմամբ էլ ձևավորվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, որի նպատակն է համակարգել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, նպաստել կանխարգելման արդյունավետ միջոցների մշակմանը, բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Այս մասին … Read more

2026-ից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական. պիլոտային ծրագրում շտկումներ են արվել

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները: Առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ Կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական: Այս մասին Կառավարության՝ … Read more

2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր. սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն … Read more

ՀՀ–Հունաստան համագործակցության նոր փուլ․ ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Այցի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում … Read more

ՄԻՊ-ը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ

2025 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իրականացնել ակտիվ և հետևողական գործունեություն՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից: Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի … Read more

ԿԸՀ-ն՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝   Եզդի՝ 31 հազար 79 Ռուս՝ 14 հազար 76 Ասորի՝ 2 հազար 755 Քուրդ՝ 1 հազար 663   Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե:   … Read more

Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ

Ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա … Read more

Դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա Հայաստանում լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին. Շոյգու

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինելու Ռուսաստանը Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է. ձևավորված համակարգը դրանից հետո կարող է մեկ գիշերում փլվել՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքով՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն, ըստ Շոյգուի, վաղուց արդյունավետ և պատասխանատու աշխատում է Հայաստանում: … Read more