Աղաչում ենք ձեզ, արեք ամեն ինչ, որպեսզի սրանց հետքը չմնա. Զոհվածի մայրը՝ Նարեկ Կարապետյանին

Ես չգիտեմ, թե ինչպես խնդրեմ, աղաչեմ մեր ժողովրդին, որ նրանք ուշքի գան։ Մենք աղաչում ենք ձեզ, արեք ամեն ինչ որպեսզի նրանք չլինեն, նրացն հետքը չմնա: Այս մասին, այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ դիմելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։ Կնոջ խոսքով՝ միակ բանը որ մնացել է եկեղեցին է, դա էլ են … Read more

Կանադայի վարչապետ․ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ներկայում ոչ մի նորմալ բան չկա

«Այս պահին Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ոչ մի նորմալ բան չկա»,- երեքշաբթի խորհրդարանին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերի ֆոնին, հաղորդել է AFP-ն։ Քարնին վերադարձել է Օտտավա՝ անցյալ շաբաթ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած հայտնի ելույթից հետո, որում նա պնդել է, որ Վաշինգտոնի կողմից տասնամյակներ շարունակ … Read more

Չալաբյան․ Արդյոք հենց Փաշինյանը չէ՞ միտումնավոր փչացրել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ է ինքն արել՝ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները փչացնելու համար։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղերձին։ Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, … Read more

Արդյոք բանակցո՞ւմ եք Ադրբեջանի հետ գերիների ազատ արձակման համար. Արմեն Գևորգյանի հարցը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարց է ուղղել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ «Երեկ հնարավորություն ունեցա ձեզ հետ քննարկելու Հայաստանում առաջիկա ընտրություններից առաջ ստեղծված մարտահրավերներով լի քաղաքական իրավիճակը։ Կարևոր է, որ Եվրոպայի խորհուրդը անտարբեր չմնա մարդու իրավունքների շարունակական խախտումների և … Read more

«Հայ ժողովրդի հետ»․ Ֆրանսիայի դեսպանությունը՝ հիշատակի օրվա առիթով

Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր ոչ աշխատանքային օր է։ Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել … Read more

Ադրեջանից շաքարավազ ներկրելու շուրջ բանակցություններ են ընթանում

Ադրբեջանից հացահատիկ և վառելանյութ ներկրելուն զուգահեռ բանակցություններ են ընթանում շաքարավազի ներկրման շուրջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղյուրներին։ Ըստ թերթի՝ այդ հարցում շահագրգռված է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը թերթի պնդմամբ՝ «շաքարի ներմուծման մոնոպոլիտ» ունի Հայաստանում։ Թերթը հիշեցրել է, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունն Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում նրա կնոջ՝ Շողերինա … Read more

Պատգամավոր․ Երբեք չեն մոռացվելու «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։ 2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին, թեման … Read more

«Մեր ձևով»․ Յուրաքանչյուր հարցազրույցից հետո ջղաձգվում են – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի ծառայությունը մեկնաբանել է Armtimes.com կայքի հրապարակումը, ըստ որի՝ իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել բանակից խուսափելու փորձի առնչությամբ։ Լրատվամիջոցը, որի գլխավոր խմբագիրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հղում անելով Քննչական կոմիտեին, պնդում է, թե նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները քննում են այն վարկածը, որ Կարապետյանը չի անցել որոշակի ռենտգեն հետազոտություններ և … Read more