Վարչապետին է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ուղեկցությամբ, այցելել է ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին: … Read more