Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան

14.01.26 | 12:00






ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 14–ին, հետաձգվել է. նրա առողջական վիճակը վատ է, չի կարողացել ներկայանալ դատարան:

Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Հակակոռուպցիոն դատարանից: Հիշեցնենք, որ 2024–ի ամռանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը։

Leave a comment